Sinquefield Cup. Լևոն Արոնյանը կիսեց միավորը Անիշ Գիրիի հետ

14:48 - 19 Օգո, 2019

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը երկրորդ ոչ-ոքին գրանցեց ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup սուպերմրցաշարում:

Արոնյանի մրցակիցը  հոլանդացի Անիշ Գիրին էր, որի հետ պարտիան տևեց գրեթե 5 ժամ: 53-րդ քայլում շախմատիստները խաղաղ դաշն կնքեցին։

Երկրորդ տուրից հետո մրցաշարի միանձնյա առաջատարը հնդիկ Վիշվանաթան Անանդն է՝ 1,5 միավոր։ Արոնյանը 1 միավորով բաժանում է 2-11-րդ տեղերը։

Այլ նորություններ