Սամբոյի միջազգային ֆեդերացիայի / FIAS / կոնգրեսը կազմակերպության նախագահ, 67 –ամյա Վասիլի Շեստակովի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել է մինչև 2025թ․ նոյեմբեր:
Առաջարկն արել է Եվրոպայի և Համառուսաստանյան ֆեդերացիաների ղեկավար Սերգեյ Ելիսեևը: Որոշումը միաձայն պաշտպանել են կոնգրեսի անդամները: Այսուհետև համագումարները և FIAS- ի այլ կարևոր միջոցառումները կանցկացվեն նաև առցանց: Այնուամենայնիվ, միայն ազգային ֆեդերացիաների ղեկավարները կկարողանան ներկայացնել իրենց երկրները:
Շեստակովը 2009թ –ից է ղեկավարում է FIAS- ը: