Chess.com հարթակում մեկնարկել է արագ շախմատի Speed Chess Championship առցանց մրցաշարը։ Այն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը լքում է պայքարը։ Մասնակցում են 16 շախմատիստներ, նրանց շարքում են մեր երկրի երկու ներկայացուցիչներ։ Լևոն Արոնյանը հանդես գալու իրավունքը նվաճել է անհատական հրավերով, իսկ Հայկ Մարտիրոսյանը ՝ մի շարք նախընտրական մրցաշարերում ունեցած հաջող ելույթների շնորհիվ։
Լևոն Արոնյանը այսօր երեկոյան, ժամը 21 ։ 00 –ին, կսկսի Յան Նեպոմնյաշչիի հետ պայքարը, իսկ Հայկ Մարտիրոսյանը վաղը կմրցի Հիկարու Նակամուրայի հետ։