Եվրոպայի ծանրամարտի առաջնության կանանց մրցաշարի վերջին ակորդը հնչեց այսօր: 11 մարզուհիներ մասնակցեցին մեդալների համար մղած գերծանր քաշայինների պայքարին: Համեստ արդյունքով բավարարվեց Հայաստանի ներկայացուցիչ Ջուլիետա Ավանեսյանը: Նա պոկեց 95 կգ, հրեց 116 կգ և երկամարտի 211 կգ արդյունքով զբաղեցրեց աղյուսակի իներորդ հորիզոնականը:
Չեմպիոնուհու պատվին արժանացավ մեծբրիտանացի Էմիլիա Քեմբլը, որը երկամարտում հաղթող ճանաչվեց 253 կգ / 110 կգ + 143 կգ / արդյունքով :