Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացված Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդական առաջնությանը մասնակցեցին 22 երկրի 175 մարզիկ – մարզուհիներ։ Հայաստանը ներկայացրեցին 11 բռնցքամարտիկներ / ութ տղա, երեք աղջիկ /։
Մեր պատվիրակները նվաճեցին 5 բրոնզե մեդալ։ Նրանք են ՝ Ռուսլան Ասլիկյանը / 56 կգ /, Արթուր Սահակյանը / 60 կգ /, Հովհաննես Փափազյանը / + 91 կգ /, Գայանե Տեր-Բարսեղյանը / 48 կգ / և Էլիդա Քոչարյանը / 64 կգ /։