Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում հոկտեմբերի 28 - 31-ը կանցկացվի ոչ օլիմպիական քաշային կարգերի՝ ըմբշամարտի աշխարհի երկրորդ առաջնությունը: Ծրագրում ընդգրկված են ազատ, հունահռոմեական և կանանց ըմբշամարտը:
Մեդալների համար կպայքարեն շուրջ 300 մարզիկներ: Յուրաքանչյուր ոճում մրցանակներ կխաղարկվեն ոչ օլիմպիական չորս քաշային կարգերում. ազատ ոճ. 61 կգ, 70 կգ, 79 կգ, 92 կգ, կանայք ՝ 55 կգ, 59 կգ, 65 կգ, 72 կգ և հունահռոմեական ՝ 55 կգ, 63 կգ, 72 կգ, 82 կգ:
Փարիզի օլիմպիական խաղերին մասնակցած ըմբիշներին թույլ չի տրվում մասնակցել առաջնությանը:
Սա ոչ օլիմպիական քաշային կարգերի մարզիկների աշխարհի երկրորդ առաջնությունն է: Առաջինը անցկացվել է 2016թ. Բուդապեշտում։
Ներկայացվել են մասնակիցների նախնական հայտերը: Հայաստանի ազատ ոճի ընտրանու կազմում հանդես կգան Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Կնյազ Իբոյանը (92 կգ)։
Հունահռոմեականներից ելույթ կունենան Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ) և Կարեն Խաչատրյանը (82 կգ)։