<< ԱՌՈՂՋ ԼԻՆԵՆՔ ՄԻԱՍԻՆ >>

12:10 - 23 Նոյ, 2020

Սպորտը կարող է կյանքեր փրկել։ Կորոնավիրուսի  համաճարակի ժամանակ  մենք բոլորս իմացանք, թե մարմնակրթությունը  որքան կարևոր է  ֆիզիկական և հոգեկան առողջության համար: Այսպիսի  կարծիք  է  հայտնել  ՄՕԿ – ի  ղեկավար Թոմաս Բախը ՝  G20  երկրների ղեկավարների առցանց գագաթնաժողովում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը  / ԱՀԿ /  ՄՕԿ-ի հետ կնքել է  համագործակցության համաձայնագիր, ըստ որի ՄԱԿ-ը, ԱՀԿ-ն և ՄՕԿ-ը սկսել են համատեղ արշավ՝  << Առողջ լինենք  միասին >>  կարգախոսով։

Բախը  նշել է, որ  ավելի շատ համերաշխություն է պետք  հասարակությունների ներսում և հասարակությունների միջև , որը շուտով,  Տոկիոյի օլիմպիական խաղերում,  կտոնեն 206 ազգային օլիմպիական կոմիտեները  և փախստականների  թիմը։  

Օլիմպիական խաղերը Տոկիոյում կանցկացվեն 2021թ․  հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։

Այլ նորություններ