ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ

11:47 - 20 Մար, 2026

ՖԻՖԱ-ն հայտարարել է ազգային հավաքականների համաշխարհային վարկանիշային  նոր համակարգի  մասին:  Այժմ թիմերի դիրքերը կփոխվեն իրական ժամանակում՝ հենց խաղի ընթացքում։

1992թ. առաջին անգամ ներդրվելուց հետո վարկանիշային աղյուսակը թարմացվում  էր  միջազգային պատուհանի վերջին խաղերից հետո:

Նոր համակարգը թույլ կտա  երկրպագուներին  հետևել վարկանիշի դինամիկային: Այն կթարմացվի  յուրաքանչյուր խփած գոլից հետո, ինչը  նաև  նշանակում է, որ  ցանկում  փոփոխություններ կկատարվեն անմիջապես խաղի ընթացքում:  

Նորամուծությունն առաջին անգամ կփորձարկվի  2026թ.   մարտին: Կանանց վարկանիշը նոր համակարգին կանցնի ապրիլին:  

Նշենք, որ  Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ –ի վարկանիշային սանդղակում զբաղեցնում է 105-րդ տեղը։ Մարտի 29-ին  մեր թիմը Երևանում  կհյուրընկալի  Բելառուսի  ֆուտբոլիստներին, իսկ մարտի 26-ին նշանակված ԱՄԷ-ի հետ հանդիպումը չեղարկվել է:

Այլ նորություններ