ՀՖՖ ֆուտբոլի ակադեմիայում ուսումնամարզական հավաք է անցկացնում Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը։ Թիմը նախապատրաստվում է ԵՎՐՈ 2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի՝ Բուլղարիայի հավաքականի հետ հանդիպումներին։ Դրանք պետք է կայանան Վառնայում, դեկտեմբերի 6-ին և 9-ին։
Գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ հավաքականի մարզումները կավարտվեն դեկտեմբերի չորսին, իսկ դեկտեմբերի հինգին մեր ընտրանին մրցավայր կմեկնի։