ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵԼ Է

11:11 - 02 Դեկ, 2020

Այս տարվա հունվարին էր Տոկիոյի Օդայբա ծովածոցում տեղադրվել օլիմպիական օղակներով  հսկա հարթակը։ Այն  35 × 15 մետր չափերի է, կշռում է 69 տոննա և հասցրել է դառնալ բնակիչների ու  հյուրերի լուսանկարման  համար  ամենահայտնի  վայրը։

Տոկիոյի իշխանությունները  խաղերի հետաձգումից հետո,    որոշեցին   պրոֆիլակտիկ  աշխատանքներ կատարել  կառույցում ։  Հարթակն արդեն  վերանորոգվել է, վերադարձել ու տեղադրվել է  իր նախկին տեղում։

Հիշեցնենք , որ  32 –րդ ամառային օլիմպիական խաղերը պետք է տեղի ունենան  2021թ․  հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը, իսկ պարալիմպիկը՝  օգոստոսի 24-ից  սեպտեմբերի 5-ը։

 

Այլ նորություններ