Հայաստանի հեծանվորդներն ավարտեցին մրցելույթները Պորտուգալիայում

07:49 - 23 Հուլ, 2017

Պորտուգալիայի Անադիա քաղաքում ընթացող հեծանվասպորտի մինչեւ 19 եւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հեծանվորդները երեկ ավարտեցին մրցելույթները:

Նախօրեին Ռոբերտ Խաչատրյանն (Մ 19) օմնիում մրցաձեւում զբաղեցրել էր 19-րդ տեղը, իսկ երեկ Խմբակային վազքում (միավորներով) եզրագիծը հատել էր 8-րդը:

Մ 23 տարեկանների պայքարում Էդգար Ստեփանյանն օմնիումում երեկ ուշ երեկոյան մրցելույթներն ավարտեց 17-րդ արդյունքով:

Այլ նորություններ