ԱՌԱՋԱՐԿԸ ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ Է

13:04 - 07 Դեկ, 2020

Հրաձգության միջազգային ֆեդերացիան  / ISSF / առաջարկել է Փարիզի  2024թ․  ամառային լիմպիական խաղերում ընդգրկել   խառը թիմային սկիտ  մրցաձևը: Մարզաձևերի  վերջնական  ցանկը պետք է հաստատի   ՄՕԿ –ի գործկոմը: 

Ցուցակի ընդլայնումը լրացուցիչ  մրցումային օրեր, մարզահամալիրներ,  սարքավորումներ չի պահանջի: Թիմերը բաղկացած կլինեն երկսեռ երկու մարզիկից: 

Ավելի վաղ ՄՕԿ-ը հայտարարել էր, որ  2024թ․ խաղերի մասնակիցների ընդհանուր թիվը մեծացնելը հավանական չէ։ Այնուամենայնիվ, ISSF առաջարկը կքննարկվի պայմանով,  որ նշած մրցաձևում մեդալների համար պայքարեն  նույն հրաձիգները, ինչը նշանառուների մյուս ձևերի պարագայում։

Նորամուծությունը կնպաստի գենդերային հավասարության գաղափարների խթանմանը և դրական ազդեցություն կունենա մարզաձևի մասսայականացման վրա, հատկապես այն երկրներում, որտեղ ֆեդերացիաները  բավարար ռեսուրսներ չունեն  բոլոր մրցաձևերը զարգացնելու համար:

 

 

Այլ նորություններ