<< ԴՎԻՆԻ >> ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

11:26 - 18 Դեկ, 2020

Հայաստանի բասկետբոլի  Ա-Լիգայի  տղամարդկանց կանոնավոր առաջնության հերթական տուրի՝  << Կիլիկիա >>  -  << Դվին >>  խաղում առավելության են հասել   հյուրերը՝ 93 ։ 82։

Առաջին և չորրորդ քառորդներում հաղթել է  << Կիլիկիան  >>, իսկ երկրորդ և երրորդում՝  << Դվինը >>:

Մրցամարտում արդյունավետ է եղել  Դեմետրիուս Լեվարիթինը / << Դվին >>, 26 միավոր /: Նա նաև 13 անգամ տիրել է նետումից  հետո անդրադարձած գնդակին ու իրականացրել  հինգ արդյունավետ փոխանցում:

Այս հաղթանակից հետո << Դվինը >>  26 միավորով հինգերորդն է, իսկ << Կիլիկիան >>  22 միավորով ՝ ութերորդը:

 

Այլ նորություններ