Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին է մոտենում ազատ ըմբշամարտի աշխարհի գավաթի անհատական խաղարկությունը։
Հաջող մրցելույթներով եզրափակիչ մտած երևանցի 21 –ամյա Արսեն Հարությունյանը / 57 կգ / վճռական գոտեմարտում պարտվեց ռուսաստանցի Զավուր Ուգուևին և բավարարվեց արծաթե մեդալով։
Բրոնզե մեդալի արժանացավ Արման Անդրեասյանը / 70 կգ /։
Եզրափակիչ է հասել է նաև Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն Վազգեն Թևանյանը / 65 կգ / ։ Հաղթողի կոչման համար այսօր նա կմրցի հունգարացի Իսմայիլ Մուսուկաևի հետ։
Մեր ըմբիշը հաղթեց հաջորդաբար մոլդովացի Նիկոլայ Գրահմեզին / 6 ։ 0 /, Բահրեյնցի Հաջի Մուհամեդ Ալիին / 11 ։ 0 /, ռումինացի Նիկոյալ Օխլոպկովին / 10 ։ 0 / և ուկրաինահայ Գոռ Հովհաննիսյանին / 7:2 /:
Այսօր սփոփիչ գոտեմարտում բրոնզե մեդալի համար կպայքարի Ռազմիկ Պապիկյանը / 61 կգ /։