ՀԱՐՈՒՍՏ ԱՎԱՐՈՎ

11:48 - 21 Դեկ, 2020

ՌԴ Պենզա քաղաքում անցկացվել է օլիմպիական չեմպիոն, մարմնամարզիկ Միխայիլ Վորոնինի անունը հավերժացնող միջազգային ավանդական մրցաշարը։

Հայաստանն այդ ստուգատեսում ներկայացել էր երկու մարզիկով, որոնք հանդես եկան բազմամարտում: Մեր հավաքականի առաջատար, Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Արթուր Դավթյանը բազմամարտում վաստակել է  82,899 միավոր ու վստահորեն  դարձել մրցաշարի հաղթող։

Առանձին  գործիքների եզրափակիչում նույնպես  Արթուրն իրեն  գերազանց է դրսևորել։Նա առաջինն է եղել ազատ վարժություններում, նժույգաթափում, հենացատկում և երրորդը՝  օղակների ու  պտտաձողի վրա վարժություններում:

Մեր երկրի մյուս պատվիրակ Արմեն Պետրոսյանը բազմամարտում  գրավել է 9-րդ տեղը և բրոնզե  մեդալ է նվաճել  զուգափայտի վրա։

 

Այլ նորություններ