ԱՌԱՋԱՏԱՐ ԽՄԲՈՒՄ

12:20 - 28 Դեկ, 2020

Airthings Masters անվանումով  շախմատի միջազգային առցանց մրցաշարում, երկօրյա պայքարից հետո, Լևոն Արոնյանը հինգ շախմատիստների հետ 4,5-ական միավորով բաժանում է  1- 6-րդ տեղերը։

Նախնական փուլում երևանցին ոչ- ոքի է խաղացել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ, այնուհետև հաղթել է հոլանդացի Անիշ Գիրիին, իսկ  ռուսաստանցի  Ալեքսանդր Գրիշչուկի և ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ խաղաղ դաշն է կնքել:

Երկրորդ օրը Արոնյանի հաշվին կեսական միավոր է գրանցվել   ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, ամերիկացի Ուեսլի Սոյի և ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ պարտիաներում։

Առաջին ությակում տեղ գտնող շախմատիստները պայքարը կշարունակեն քառորդ եզրափակիչում։

 

Այլ նորություններ