Airthings Masters շախմատի միջազգային առցանց մրցաշարում կայացան նախնական փուլի վերջին երեք տուրերի պարտիաները։ Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց հնդիկ Պենտալա Հարիկրիշնայի, ռուսաստանցի Դանիիլ Դուբովի հետ և պարտվեց իսպանացի Դավիդ Անտոնին։ Երևանցին 11 հնարավորից վաստակեց 5,5 միավոր, գրավեց վեցերորդ տեղը և մտավ քառորդ եզրափակիչ։ Այդ փուլում նա կմրցի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ։
Մյուս երեք զույգերն են՝ Մագնուս Կարլսեն – Դանիիլ Դուբով, Թեյմուր Ռաջաբով - Յան Նեպոմնյաշչի և Մաքսիմ Վաշյե-Լագրավ ու Ուեսլի Սոն։
Այդ պարտիաները կանցկացվեն դեկտեմբերի 29-ին և 30-ին։