Լաս Վեգասում անցկացված ԱՄՆ –ի ծանրամարտի առաջնությանը տոնական տրամադրություն հաղորդեց << Բարեկամության գավաթ >> անունը կրող միջազգային առաջին մրցաշարը: Նախաձեռնության հեղինակը միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Ուրսուլա Պապանդրեան է:
Բարեկամությունը նշանավորված էր այն բանով, որ չորս աշխահամասեր ներկայացնող յոթ երկրների / նրանց թվում ՝ Հայաստանի հինգ ծանրորդներ / նշանավոր ութական մարզիկ – մարզուհիներ յուրտեսակ զույգեր կազմեցին և նրանց սանձած կիլոգրամների գումարով, Սինկլերի հաշվարկով, հայտնի դարձան մրցանակակիրները:
Օրինակ, հաղթող ճանաչվեց օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնությունների մեդալակիր, եգիպտուհի Սառա Ահմեդը և աշխարհի 2015թ. առաջնության երրորդ մրցանակակիր, 2016թ. Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը:
Ներկայացնենք բոլոր ութ զույգերի արդյունքները.
1. Սառա Ահմեդ (Եգիպտոս, 297,088 կգ) / Անդրանիկ Կարապետյան (Հայաստան, 403,825 կգ )՝ 700,913 կգ
2. Մադլեն Ստանիշևսկի (ԱՄՆ, 262,387) / Գոռ Մինասյան (Հայաստան, 422,579)՝ 684,966
3. Մեդիսոն Պանել (ԱՄՆ, 281,701) / Ջոշուա Ուիկիլիֆի (Տոնգա, 378,956)՝ 660,657
4. Կուինինի Մանումուա (Տոնգա, 244,547) / Սամվել Գասպարյան (Հայաստան, 406,149)՝ 650,696
5. Լորեյն Լիգարե (Քենիա, 180,020) / Վարազդատ Լալայան (Հայաստան, 423,999)՝ 604,019
6. Լաուրա Ալեքսանդր (ԱՄՆ, 271,935) / Խակիմ Մուսոկե Սսեմպերեզա (Ուգանդա, 315,335)՝ 587,21
7. Սամար Հուսեյն (Եգիպտոս, 267,102) / Կգոտլա Ալֆիուս Կգասվանե (Բոտսվանա, 262,327)՝ 529,429
8. Ալի Թալման (ԱՄՆ, 0,000) / Դավիթ Հովհաննիսյան (Հայաստան, 399,008)՝ 399,008
Պապանդրեան ասել է, որ կար ժամանակ, երբ ծանրամարտի համայնքը կարծես մասնատված էր: Հույս ունեմ , որ << Բարեկամության գավաթը >> կբացահայտի մարզիկների շրջանում ավելի շատ նմանություններ, քան ՝ տարբերություններ: Կարևորը միասնության գիտակցումն է, ծանրորդների, մասնավորապես՝ առաջատարների շրջանում:
Ամերիկացի մարզիկները համոզվեցին, որ աշխարհի լավագույն ծանրորդների հետ համատեղ մարզումներն ու շփումները կնպաստեն իրենց առաջընթացին . . .
ՀՀ ծանրորդներին մրցավայր էր ուղեկցել հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: