<< Տոկիո -2020 >> կազմկոմիտեի ղեկավար Յոշիրո Մորին հույս ունի, որ համաշխարհային բազմաթիվ առաջնորդներ ականատես կդառնան օլիմպիական խաղերի ընթացքին: Ցանկալի է, որ Եվրոպան և ԱՄՆ-ը արագ կարգավորեն կորոնավիրուսի իրավիճակը, որպեսզի հնարավորինս շատ մարդ մասնակցի մարզահանդեսին։
Նա նաև նշել է, որ միասնական ջանքերով և քննարկումներով կարելի է հաղթահարել սարսափելի աղետը։
Տոկիոյում օլիմպիական ամառային խաղերը պետք է տեղի ունենան 2021թ․ հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: