Հայ դահուկավազորդները` Էրզրումի փառատոնում

14:40 - 13 Փետ, 2017

Էրզրումում ընթացող 13-րդ Եվրոպական պատանեկան օլիմպիական ձմեռային փառատոնում այսօր պայքարի մեջ մտան հայ դահուկավազորդները:

Տղաների մրցաշարում Միքայել Միքայելյանը 7.5 կմ դասական ոճում 53 մասնակիցների մեջ զբաղեցրեց 25-րդ հորիզոնականը: Աղջիկների պայքարում Գոհար Թադեւոսյանը 5 կմ դասական ոճում 40-րդ տեղում էր:

Մեր դահուկավազորդները վաղը կմրցեն ազատ ոճում: Փետրվարի 14-ին մրցուղի դուրս կգա նաեւ լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը:

Այլ նորություններ