ԱՌԱՋԻՆ ԵՌՅԱԿԸ

11:41 - 02 Փետ, 2021

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվել է  Հայաստանի կանանց   առաջին  խմբի առաջնությունը։  

Ինը հնարավորից ութ միավոր  է վաստակել  և հաղթողի պատվին  է  արժանացել Արփինե Գրիգորյանը: Մրցանակային հաջորդ երկու տեղերը զբաղեցրել են հաջորդաբար Աստղիկ Հակոբյանը  / 7 միավոր/  և  Նարե Առաքելյանը /  6 միավոր /:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են  են, որ փետրվարի 15-28-ը նախատեսված կանանց բարձրագույն խմբի առաջնությանը կմասնակցեն Մարիա Գեւորգյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Սուսաննա Գաբոյանը, Մարիամ Մկրտչյանը, Արփինե Գրիգորյանը, Աստղիկ Հակոբյանը, Նարե Առաքելյանը, Աննա Խաչատրյանը, Վերոնիկա Խաչատրյանը և  Մարիամ Ավետիսյանը:

Այլ նորություններ