ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԱՐՏՎԵՑ

12:17 - 20 Ապր, 2026

Լեհաստանի Կատովիցե քաղաքում ավարտվեց  Եվրոպայի  շախմատի անհատական առաջնությունը:

11 հնարավորից  9 միավոր վաստակեց և հաղթողի կոչմանն արժանացավ  ուկրաինացի Ռոման Դեխտյարովը:

Մեր շախմատիստներից 2027թ. աշխարհի  գավաթի խարկությունում հանդես գալու իրավունք նվաճեցին  Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը: Նրանք  ութ  միավորով  բաժանեցին  5-23-րդ հորիզոնականները, իսկ  լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրին համապատասխանաբար 9-րդ և 13-րդ տեղերը:

Նույնքան միավորով Արսեն Դավթյանը 23-րդն է, որը  առաջնության շրջանակներում  լրացրեց  գրոսմայստերի առաջին նորման, իսկ Տիգրան Համբրաձումյանը՝  միջազգային վարպետի երկրորդ նորման:

Այլ նորություններ