Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվել է Հայաստանի տղամարդկանց առաջին խմբի առաջնությունը։ Առաջին եռյակը զբաղեցրել են Լևոն Բաբուջյանը, Տիգրան Կ.Հարությունյանն ու Մամիկոն Ղարիբյանը: Նրանք իրավունք են ստացել մասնակցելու ՀՀ տղամարդկանց շախմատի բարձրագույն խմբի առաջնությանը, որտեղ կմրցեն Սամվել Տեր-Սահակյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Մանուել Պետրոսյանի, Հայկ Մարտիրոսյանի, Զավեն Անդրիասյանի, Արման Փաշիկյանի, Տիգրան Պետրոսյանի, Շանթ Սարգսյանի և Հովհաննես Գաբուզյանի հետ:
Մրցաշարի մեկնարկը տրվելու է փետրվարի 16-ին, ժամը 15 . 00 –ին ՝ շախմատի տանը: