ՀԱՕԿ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԻՆ

10:37 - 26 Հուլ, 2024

Սիրելի’,  մարզիկներ, մարզիչներ

Փարիզ 2024 –ին դուք եք Հայաստանի դեսպանները օլիմպիական աշխարհում: Ձեզնից ոմանց համար սա առաջին օլիմպիադան է, մյուսներն արդեն այս պատասխանատու մրցումներին հանդես գալու փորձ ունեն: Գիտեմ, սակայն, որ ամեն օլիմպիադա առաջինն է և յուրահատուկը յուրաքանչյուր մարզիկի կյանքում,  անգամ՝ բազմափորձ մարզիկների: Ամեն անգամ դրվում են նոր նպատակներ ու նշաձողեր: Այս անգամ ձեր մրցելույթները հատկապե’ս կարևոր են, քանի որ Հայաստանին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ, անհրաժեշտ է զգալ հաղթանակի բերած ուրախությունը: Դուք կարող եք իրական նվեր պարգևել մեր ժողովրդին, մեր երկրին: Ճանաչելով ձեր մարզական և մարդկային հատկանիշները, ձեր  որակները, վստահ եմ, որ ունեք բոլոր հնարավորությունները՝ մեդալներով վերադառնալու: Իմ խնդրանք – հորդորն է դրսևորել ձեր կարողությունները հարյուր տոկոսով, անմնացորդ, քանի որ այդ դեպքում հաջողությունը երաշխավորված է: Սիրելի’ մարզիչներ, բազմապատկեք ձեր կամքը, հմտությունը և համբերությունը՝ ի նպաստ մեր մարզիկների լավագույն որակների դրսևորման: Հաջողություն բոլորիս, Աստված մեզ պահապան:  

Այլ նորություններ