ԿԳՈՐԾԻ ՆՈՒՅՆ ՍՑԵՆԱՐԸ

12:23 - 08 Փետ, 2021

Միջազգային օլիմպիական կոմիտեն  / ՄՕԿ / և << Տոկիո – 2020 >>  կազմկոմիտեն անցյալ շաբաթ հրապարակել էին  օլիմպիական խաղերի մասնակիցների  COVID անվտանգության առաջին  ուղեցույցը: Այժմ մշակվել  և լույս է  տեսել  ԶԼՄ – ների ներկայացուցիչների համար աշխատանքային առաջին ձեռնարկը։ Այն ներառում է նույն կանոնները, ինչը մասնակիցների համար է։

Հստակեցվել է  աշխատանքի  ձևաչափը հարցազրույցի վայրերում և մամուլի կենտրոններում: Բոլոր ասուլիսները հասանելի կլինեն առցանց։

ՄՕԿ-ի և կազմկոմիտեի ամենօրյա ճեպազրույցները և մեդալների հանձնման արարողություններին հաջորդող մամուլի ասուլիսները ուղիղ կհեռարձակի տեղեկատվական համակարգը։ Դրանք կարխիվացվեն հետագայում ըստ պահանջի օգտագործելու համար: 

Յուրաքանչյուր լրատվամիջոց պետք է ունենա  COVID-19 սպա, որը մշտական  շփման մեջ կլինի ՄՕԿ-ի, կազմկոմիտեի և տեղական առողջապահական կազմակերպությունների հետ: 

Կարգազանցները կենթարկվեն  տույժի։

Այլ նորություններ