Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր մեկնարկում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 12, իսկ կանանցը ՝ 10 շախմատիստներ:
Տղամարդկանց առաջնությունը աննախադեպ ուժեղ կազմ է հավաքել և ստացել է ՖԻԴԵ-ի դասակարգման 14-րդ աստիճան: 12 մասնակիցներից միայն մեկն է միջազգային վարպետ, մնացածը գրոսմայստերներ են:
Մասնակիցները խաղասեղանների մոտ կնստեն ժամը 15:00-ին:
Բարձրագույն խմբի առաջնությանը զուգահեռ անցկացվելու է նաև Աշոտ Անաստասյանի հիշատակը հավերժացնող արագ շախմատի մրցաշարը: