<< ՓԱՐԻԶ – 2024 >> ԽԱՂԵՐԻ ՊԱՏՎԻՆ

11:21 - 17 Փետ, 2021

Փարիզում սկսվել են  Էյֆելյան աշտարակի վերանորոգման աշխատանքները։ 2024թ․ կայանալիք ամառային օլիմպիական խաղերի առթիվ Ֆրանսիայի մայրաքաղաքի խորհրդանիշը կներկվի  ոսկեգույն։

324 մետր բարձրությամբ  համալիրի  հիմնանորոգման գործընթացը  մեկնարկել  է  2019-ին և կտևի  երեք տարի: Հին ներկերի շերտերը, որոնք անփոփոխ են մնացել 1968 թվականից, ամբողջովին կհեռացվեն: 

Գուստավ Էյֆելի նախնական նախագծով  նախատեսվում էր աշտարակը ներկել դեղին-շագանակագույն, գրեթե ոսկեգույն: Փարիզի իշխանությունները որոշել են  իրականացնել ճարտարապետի գաղափարը:

Աշտարակը  ներկվում է յոթ տարին մեկ: Սա  քսաներորդ անընդմեջ աշխատանքն է և բյուջեի համար կարժենա 50 միլիոն եվրո:

Ակնկալվում է, որ Էյֆելի տարածքում   տեղի կունենան լողափնյա վոլեյբոլի, տրիատլոնի և բաց ջրերի  լողի օլիմպիական մրցաշարերը: 

Այլ նորություններ