ՀԵՏԻՈՏՆԵՐԻ ԵՎ ՀԵԾԱՆՎՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

15:57 - 09 Օգո, 2023

 Փայտե հետիոտնային կամուրջ է տեղադրվել A1 ավտոմայրուղու վրայով:  Այն գտնվում է Փարիզի Սեն-Սեն-Դենի թաղամասի Դունի և Լե Բուրժեի միջև,  որպեսզի հետիոտներն ու հեծանվորդները կարողանան հասնել 2024թ. Փարիզի օլիմպիական մրցավայրեր: 

Կամուրջը կապ կհաստատի Լե Բուրժե լեռնագնացության հրապարակի, Ստադ դե Ֆրանսի, ջրային կենտրոնի և մեդիա գյուղի միջև, ինչպես նաև `  հրաձգության մրցավայրի հետ:

Կամրջի  շինարարությունն իրականացրել է Solideo օլիմպիական  ընկերությունը։ Արժեքը կազմել է 14 մլն եվրո:  

Մոտ 400 մետր երկարությամբ կամուրջը պատրաստված է Բուրգունդիայի Մորվանի անտառների Դուգլաս սոճու փայտից:

Այլ նորություններ