Միջազգային մրցաշար կարելի է համարել Ուկրաինայի ջրացատկի բաց առաջնությունը: Տանտերերից բացի մասնակցում են նաև Բելառուսի, Բուլղարիայի, Վրաստանի, Սերբիայի և Հայաստանի պատվիրակները:
10 մետրանոց աշտարակացատկում առաջինը մրցելույթ ունեցան երկյակները ՝ սինքրոն մրցաձևի ցատկորդները: Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Հարությունյան - Վարդան Բայանդուրյան << թռչող զույգը >> գրավեց երկրորդ պատվավոր տեղը ՝ առաջ թողնելով միայն տանտերերին:
Մեր հավաքականի ավագ մարզիչ Հրաչյա Չանդիրյանն ասաց, որ վերը նշած տղաները վաղը ՝ փետրվարի 18 –ին կմրցեն անհատական 10 մ. աշտարակացատկում:
Առավոտյան մրցահերթում կանցկացվեն նախնական փուլի մրցումները, իսկ երեկոյան հերթում մեդալների համար կպայքարեն եզրափակիչ մտած ջրացատկորդները: