
Հայաստանի ազգային հավաքականի բասկետբոլիստ Յուրա Մելիքյանը պայմանագիր է ստորագրել «Սթարվինգս Բազել» ակումբի հետ, որը հանդես է գալիս Շվեյցարիայի բարձրագույն խմբի առաջնությունում / Swiss Basketball League՝ SBL /։
«Սթարվինգս Բազելը» բազմիցս մասնակցել է Շվեյցարիայի առաջնության փլեյ-օֆֆ փուլերին, իսկ 2010թ. դարձել է այդ երկրի գավաթակիր:
Մինչ տեղափոխությունը Յուրա Մելիքյանը հանդես էր գալիս «Լատվիաս Ունիվերսիտատե» (LU) թիմում, որը մասնակցում է Լատվիա–Էստոնիա միասնական բասկետբոլային լիգային։