<< Պեկին – 2022 >> -ի կազմկոմիտեն սկսել է թեստային միջոցառումների շարքը։ Տասը օրվա ընթացքում չինացի մարզիկներն ու մասնագետները կփորձարկեն ձմեռային օլիմպիական խաղերի 20 ասպարեզ։
Նպատակն է մանրակրկիտ ստուգել մարզահանգրվանները: Կարևորվում է մարզակառույցների, աշխատակիցների, տրանսպորտի, էներգետիկ ենթակառուցվածքների, , բժշկական ծառայությունների աշխատանքի գնահատումը, -ասել է մարզահանդեսի կազմկոմիտեի նախագահ Յաօ Հուէյը։