ՄՆԱՑԵԼ Է ԵՐԿՈՒ ՓՈՒԼ

11:07 - 18 Նոյ, 2024

Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում  անցկացվող Եվրոպայի տղամարդկանց շախմատի  անհատական առաջնության ավարտին մնացել է երկու  փուլ:

Միանձնյա առաջատարը սերբ գրոսմայստեր Ալեքսանդր Ինջիչն է, որը,  ինը  հնարավորից վաստակել է ութ  միավոր:

Հայաստանի պատվիրակներից գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը յոթ  միավորով  բաժանում է  2-7-րդ տեղերը:

Արամ Հակոբյանն ունի 6,5, իսկ  Մանուէլ Պետրոսյանը, Էրիկ Գասպարյանը և  Էմին Օհանյանը՝ վեցական միավոր:

Այսօր տեղի կունենան 10-րդ փուլի պարտիաները:

Այլ նորություններ