ԲՈՒԴԱՊԵՇՏԻ ՏԱՐԲԵՐԱԿԸ ԸՆԴՈՒՆԵԼԻ Է

12:01 - 02 Մար, 2021

Հունգարիայի Բուդապեշտը դիտարկվում է  Տոկիոյի օլիմպիական  խաղերի բռնցքամարտի եվրոպական ընտրական փուլի մրցավայր։ Միջազգային օլիմպիական կոմիտեի աշխատանքային խումբը համաճարակի  պայմաններում դա համարում է առավել ընդունելի տարբերակ: Այդ քաղաքն արդեն հյուրընկալել է լողի համաշխարհային լիգայի մրցումները։ Նախատեսվում են նաև ձյուդոյի << Մեծ սաղավարտի >>, ըմբիշների  և կանանց հանդբոլի օլիմպիական որակավորման  ստուգատեսները: 

Բուդապեշտի ռինգում օլիմպիական արտոնագրերի  համար կպայքարեն 176 բռնցքամարտիկներ ․ տղամարդկանց ՝ ութ  և կանանց  հինգ քաշային կարգերում։ 

Բարդ համաճարակաբանական իրավիճակի պատճառով, ՄՕԿ-ի աշխատանքային խումբը  որոշեց անցյալ տարի  Լոնդոնում անավարտ մնացած օլիմպիական ընտրական մրցաշարը  շարունակելու գաղափարից: Այդ մրցումը տեղափոխվեց  հունիս: Փարիզում նախատեսված համաշխարհային  ընտրական մրցաշարը չեղարկվեց և 53  ուղեգրերը  կբաշխվեն բռնցքամարտիկների դասակարգման աղյուսակի հիման վրա։ 

 

Այլ նորություններ