Միջազգային օլիմպիական կոմիտեում Տոկիոյի խաղերի բռնցքամարտի մրցաշարը համակարգող աշխատանքային խմբի ղեկավար Մորինարի Վատանաբեն պաշտոնական գրություն է ուղարկել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե: Նա հայտնել է , որ եվրոպական բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը տեղի կունենա Փարիզում ՝ հունիսի 4 – 8 –ը:
Նախատեսվում է ,որ ֆրանսիայի մայրաքաղաքում օլիմպիական ուղեգրերի համար կպայքարեն 176 բռնցքամարտիկներ ․ տղամարդկանց ՝ ութ և կանանց հինգ քաշային կարգերում։
Մինչ այս ՄՕԿ –ը դիտարկում էր նշած մրցաշարի անցկացումը Բուդապեշտում: