Հռոմի Արա Պացիս Ավգուստաե / Ara Pacis Augustae / հուշահամալիրի զոհասեղանի կրակից բոցավառվել է 2023թ. հունվարին Ֆրիուլի, Վենեսիա, Ջուլիա քաղաքներում մեկնարկելիք Եվրոպայի պատանեկան օլիմպիական 16 –րդ ձմեռային փառատոնի ( EYOF ) ջահը:
Միջոցառմանը ներկա են եղել Եվրոպական օլիմպիական կոմիտեի (EOC), Իտալիայի կառավարության, ԱՕԿ –ի և << EYOF – 2023 >> կազմկոմիտեի ներկայացուցիչները:
Դիմելով ներկաներին, ԵՕԿ նախագահ Սպիրոս Կապրալոսը ասել է, որ իր համար մեծ պատիվ է ներկա լինել խորհրդանշական արարողությանը: Այդ իրադարձությունը միշտ առանձնահատուկ է, բայց միջոցառման պատմական վայրը կարևորվում է նրանով , որ հաջորդ տարի փառատոնը տեղի կունենա Իտալիայում ՝ Աոստա հովտում, ձմեռային առաջին EYOF-ից 30 տարի անց:
Արարողությունից հետո կրակը սկսեց իր ճանապարհորդությունը Իտալիայի շրջաններով, քաղաքներով ու հունվարի 21 –ին կհասնի երկրի Միասնության հրապարակ, որտեղ տեղի կունենա ստուգատեսի բացման հանդիսավոր արարողությունը:
16-րդ ձմեռային օլիմպիական փառատոնին կմասնակցի 14 – 17 տարեկան 2300 մարզիկ – մարզուհի: Նրանք մեդալների համար կպայքարեն 14 մարզաձևերում:
Ստուգատեսը կավարտվի հունվարի 28 –ին: