. . . ՆԱԵՎ ՄՈՒԱԹԱՅԸ

11:21 - 12 Մար, 2021

Եվրոպայի օլիմպիական կոմիտեն   / ԵՕԿ /  շարունակում է  hարստացնել 2023թ․ Լեհաստանում  կայանալիք հին աշխարհամասի  երրորդ խաղերի մարզաձևերի  նախնական ցանկը: Իր նորամուտը կնշի մուաթայը: 

Ավելի քան 1000 տարեկան մուաթայը աշխարհում  արագ  տարածվող մարտարվեստներից մեկն է:  Լեհաստանում կխաղարկվի մեդալների յոթ հավաքածու՝  տղամարդկանց ու կանանց, և   ևս երկուսը՝  խառը թիմային մրցումներում: 

Ավանդաբար, ասիական երկրներն են  ուժեղ  թաիլանդական  ոճի այդ բռնցքամարտում: Վերջին տարիներին առաջատար դիրքերում են նաև եվրոպացիները: Այդ  են վկայում աշխարհի վերջին երկու առաջնությունների արդյունքները: 

Եվրոպական խաղերի ծրագրում ընդգրկվող մի շարք մարզաձևերի մրցումներում խաղարկվելու են << Փարիզ - 2024 >> օլիմպիական խաղերի ուղեգրեր։

Հավելենք, որ թաիլանդական  << մուաթայը >>,  գրեթե քառորդ դար, գործում է նաև Հայաստանում:  Կարծում ենք, որ մարզաձևի հանրապետական ֆեդերացիան նույնպես մարզիկներ կգործուղի Եվրոպական երրորդ խաղեր: Ճիշտ է, դրա մեկնարկին դեռևս երկու տարի կա, բայց պետք է  մինչ այդ թիմեր նախապատրաստել, մասնակցել վարկանիշային մրցաշարերի, յուրացնել մրցակարգը, հարստացնել մարզիկների տեխնիկատակտիկական որակները, բարձացնել մարտունակությունը ու պատվով ներկայացնել մեր երկիրն այդ միջազգային հեղինակավոր ստուգատեսում:

 

Այլ նորություններ