ԽՄԲԱՅԻՆՈՒՄ ՝ ԵՐՐՈՐԴԸ

11:17 - 15 Հուլ, 2024

Ալբանիայում իրենց մրցավեճը ավարտեցին Եվրոպայի բասկետոբոլի պատանեկան առաջնության  տղաների խմբային մրցաշարի մասնակիցները : Երրորդ խմբի երկրորդ ենթախմբի կիասաեզրափակիչում  Հայաստանի մինչև 16 տարեկանների թիմը մրցեց տանտերերի հետ: Ի պատիվ հայ մարզիկների ասենք, որ նրանք անզիջում պայքար մղեցին հաղթանակի հասնելու համար: Այդ մասին վկայում է նաև գրանցված հաշիվը՝ 81 : 82: Փաստորեն  մեկ միավորի տարբերությամբ կրած պարտությունը ցույց է տալիս մերոնց  ձախողվելու պատճառը:

Հայաստանի ներկայացուցիչները մարտական տրամադրությամբ խաղադաշտ ելան նաև երրորդ տեղի համար մրցավեճում: Մրցակիցը Ադրբեջանի թիմն էր, որի նկատմամբ մերոնք  հաղթեցին ութ միավորի առավելությամբ ՝ 71 : 63 :

Արժե նշել, որ կազմվեց  C դիվիզիոնի A ենթախմբի խորհդանշական հավաքականը: Լավագույն հնգյակում ընդգրկվեց նաև մեր երկրի ներկայացուցիչ Ռաֆայել Մասումյանը:

 

Այլ նորություններ