ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆ

12:11 - 15 Մար, 2021

Հրապարակել է  Տոկիոյի օլիմպիական խաղերի  << Nippon >> մշակութային փառատոնի ծրագիրը: Այն  կանցկացվի մինչ մարզահանդեսը, ընթացքում և  հետո: Հիմնական նպատակն է ՝  դառնալ համերաշխության խորհրդանիշ և ցույց տալ խաղերի շուրջ տիրող մշակութային բազմազանությունը: 

Փառատոնի ժամանակ խստորեն կպահպանվեն  հակահամաճարակային միջոցառումները։ Այն կանցկացվի  պարզեցված ձևաչափով և կրճատված ծախսերով:

Ծրագիրը կգործի ապրիլից սեպտեմբեր և կհեռարձակվի առցանց  տարբերակով , որպեսզի հնարավորինս շատ մարզասերներ կարողանան վայելել ճապոնական մշակույթի հմայքը:

Փառատոնը կներառի Ճապոնիայի գրեթե ողջ տարածքը, որի նախապատրաստությանը կմասնակցեն տարածաշրջանային իշխանությունները և ստեղծագործական խմբերը։

 

Այլ նորություններ