
Աշխարհահռչակ ծանրորդ, Վրաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Լաշա Տալախաձեն կնոջ հետ երեկ՝ օգոստոսի 3-ին, ներկա է եղել համաշխարհային մեգաաստղ Ջենիֆեր Լոպեսի երևանյան մենահամերգին։
Մինչ այդ, Տալախաձեն այցելել է Գյումրի, որտեղ ջերմորեն հյուրընկալել են մոտ անցյալի նրա նշանավոր մրցակիցներ Գոռ Մինասյանը և Վարազդատ Լալայանը:
Այդ առթիվ սոցցանցի իր էջում Տալախաձեն հետևյալ գրառումն է արել. «Շնորհակալություն հայ ընկերներիս՝ հիանալի հյուրընկալության համար . . . »: