ՄԵԿՆԵԼՈՒ ԵՆ ԹԲԻԼԻՍԻ

11:45 - 16 Մար, 2021

Հայաստանի սպորտային մարմնամարզության  տղամարդկանց հավաքականը  մարտի 17 – 31 –ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Մեր մարզիկները  կնախապատրաստվեն Շվեյցարիայի Բազելում ապրիլի 18 –ին  մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը: Հավաքում  ընդգրկված են Արթուր Դավթյանը, Վահագն  Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը, Արմեն Պետրոսյանը  և Արթուր Թովմասյանը:

Նրանց մարզումների  կուղեկցեն  հավաքականի  գլխավոր մարզիչ  Հակոբ Սերոբյանը, նրա գործընկերներ Աշոտ Գասպարյանը և Հայկ Նազարյանը:

Այլ նորություններ