Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկությունում հայտնի են դարձել քառորդ եզրափակիչի բոլոր ութ մասնակիցները։ Նրանք են` «Ուրարտուն», «Փյունիկը», «Արարատ-Արմենիան», «Կիլիկիան», «Վանը», «Շիրակը», ԲԿՄԱ-ն և «Նոան»։
Դեռևս հայտնի չեն կիսաեզրափակիչ մտնելու համար պայքարող զույգերի անունները: Հարցին լուծում կտա վիճակահանությունը: