Լևոն Արոնյանը պարտվեց Անանդին և ոչ-ոքի խաղաց Կրամնիկի հետ

13:39 - 14 Փետ, 2016

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Շվեյցարական Ցյուրիխ քաղաքում ընթացող Zurich Chess Challenge միջազգային մրցաշարում:

Մրցաշարի առաջին պարտիայում Արոնյանը պարտվեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդին: Իսկ ահա երկրորդ տուրում, որն անցկացվում  է միևնույն օրը, հայ գրոսմայստերը ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Կրամնիկի հետ:

Հաջորդ տուրերում՝ փետրվարի 14-ին, Արոնյանի մրցակիցները կլինեն Անիշ Գիրին և Ալեքսեյ Շիրովը:

Մրցաշարի առաջատարը 4 միավորով Անանդն է: Արոնյանն ունի միայն 1 միավոր: 

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ