ՀԱՐՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

12:13 - 22 Մար, 2021

ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Թաիլանդի և Կորեայի Հանրապետության բնակիչների մեծ մասը համավարակի պատճառով  համաձայն են չեղարկել կամ հետաձգել  Տոկիոյի օլիմպիական խաղերը:  Այդ մասին վկայում են Ճապոնիայի մեդիա հետազոտությունների ինստիտուտի հրապարակած հարցման տվյալները:

Արդյունքների համաձայն   խաղերի  կայացմանը առավելապես դեմ են Թաիլանդում:  Հարցվածների 95,6% -ի համար ցանկալի չէ մարզահանդեսի կայացումը, հաջորդում են հարավկորեացիները /  94,7% /,   չինացիները  /82,1% /,  ամերիկացիները / 74,4% /  և ֆրանսիացիները  / 70,6% /:

Հարցումն անցկացվել է դեկտեմբեր – հունվար ամիսներին, որին մասնակցել է  շուրջ հինգ  հազար մարդ:  

 

Այլ նորություններ