ՀՐԱՇԱԼԻ ՅՈԹՆՅԱԿՈՒՄ

11:06 - 29 Մար, 2021

Գոհացնող մրցելույթներ ունեցավ մեր առաջատար ձյուդոիստ  Ֆերդինանդ Կարապետյանը / 73 կգ /:

Թբիլիսիում անցկացված միջազգային  վարկանիշային մրցաշարում, 45 մրցակիցների պայքարում, Ֆերդինանդը գրավեց պատվավոր յոթերորդ տեղը: Նա հաջորդաբար հաղթեց Իսրայելի, Ավստրիայի, Մոնղոլիայի ներկայացուցիչներին և մտավ քառորդ եզրափակիչ: Այդ փուլում նրա մրցակիցն էր Ակիլ Գժակովը / Կոսովո /, որին մեկ անգամ արդեն հաղթել էր հայ մարզիկը:

Բառացիորեն գոտեմարտի մինչև վերջին վայրկյանները, ինչպես զրույցի ժամանակ ասաց մեր ընտրանու գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը,  հաղթանակի նժարը Ֆերդինանդի կողմն էր: Բայց չգիտես ինչու, մրցավարը, անմեղ վիճակում, սխալմամբ, միավոր տվեց մրցակցին, որի արդյունքում տուժեց հայ ձյուդոիստը:

Ֆերդինանդը եզրափակեց հրաշալի յոթնյակը, իր ունեցած 1552  միավորին ավելացրեց ևս  260-ը  և մեծացրեց Տոկիոյի օլիմպիական խաղեր մեկնելու հնարավորությունը:

Առաջիկայում մարզիչն ու սանը կմասնակցեն արտագնա ուսումնամարզական հավաքի, որից հետո կմեկնեն Պորտուգալիա և մեր պատվիրակը կընդգրկվի Լիսաբոնում ապրիլի 16 –ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնության պայքարում:

 

 

Այլ նորություններ