ԽԱՂԻՑ ԱՌԱՋ

14:47 - 02 Սեպ, 2021

Այսօր ՝ սեպտեմբերի 2 –ին, Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում,  2022թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի J խմբի չորրորդ տուրի ծրագրով կկայանա այդ երկրի և Հայաստանի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը: 

ՀՖՖ –ն ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակն ու ֆուտբոլիստների խաղային համարները.

Հայաստանի հավաքականը հանդես կգա սպիտակ համազգեստով, իսկ դաշտի տերերը՝ կարմիր։

Հիշեցնենք, որ  ընտրական մրցաշարի մեկնարկային երեք  տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Լիխտենշտեյնի (1:0), Իսլանդիայի (2:0), Ռումինիայի (3:2) թիմերին  և ինը  միավորով  խմբի առաջատարն է: Գերմանիայի և  Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանիներն  ունեն վեցական, Ռումինիայինը և  Իսլանդիայինը՝ երեքական միավոր  , իսկ Լիխտենշտեյնի համակազմը  կրել է երեք պարտություն:

 

Այլ նորություններ