ՄԵՐՈՆՑ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

10:00 - 23 Ապր, 2021

<< Շախմատի գարնանային փառատոն >> անվանումն էր կրում  Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված միջազգային մրցաշարը: Խաղասեղաների շուրջ մրցեցին 10 շախմատիստներ: Առավել վստահ հանդես եկան մեր երկրի ներկայացուցիչները: Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը ինը հնարավորից վաստակեցին համապատասխանաբար 7,5 և 7 միավոր ու նշած հաջորդականությամբ գրավեցին առաջին և երկրորդ տեղերը:

Այլ նորություններ