. . . ՊԱՊԵՆԴԱԼԻՑ ԿՄԵԿՆԵՆ ԿԱԶԱՆ

14:00 - 30 Ապր, 2021

Հոլանդիայի Պապենդալ քաղաքում այսօր կավարտվի ձյուդոյի օլիմպիական մարզումային  հավաքը / ճամբարը /: Մասնակիցների թվում է  նաև մեր առաջատար վարպետ Ֆերդինանդ Կարապետյանը: Նա հավաքականի գլխավոր մարզիչ  Հովհաննես Դավթյանի հետ մարզավայրից կմեկնի ՌԴ Կազան, որտեղ  հնգօրյա մարզումների կմասնակցի  ու կներգրավվի  տեղում  մայիսի 6 –ին սկսվող << Մեծ սաղավարտի >> միջազգային օլիմպիական վարկանիշային մրցաշարի հերթական փուլում:

Կազանում կխաղարկվի մեդալների 14 հավաքածու / տղամարդկանց և կանանց /:

Առաջին եռյակներում տեղ գտնողները կստանան համապատասխանաբար 1000, 700 և 500 –ական վարկանիշային միավորներ:

Այլ նորություններ