ՀԵՐԹԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆԸ

15:47 - 04 Մայ, 2021

Մարզիչ Սամսոն Գրիգորյանի ուղեկցությամբ  այսօր Սոֆիա է մեկնել Սարգիս Մուրադյանը: Նա հանդես կգա թաեքվոնդոյի միջազգային մրցաշարում, որը վարկանիշային է: Երևանցի մարզիկը կմասնակցի 58 կգ քաշայինների պայքարին:

Տոկոյի օլիմպիական խաղերի ուղեգրի կարժանանան քաշային կարգերում  առաջին և երկրորդ տեղ գրավողները:

Մեր պատվիրակը  մրցելու է  մայիսի 7 –ին:

Այլ նորություններ