Չեխիայի մայրաքաղաք Պրահայում շարունակվում է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը:
Հինգերորդ անընդմեջ հաղթանակը իր հաշվին գրանցեց մեր Մարիա Գևորգյանը: Վեցերորդ փուլում նրա առջև զենքերը վայր դրեց բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովան:
Մարիան կես միավորով է ետ մնում մրցաշարի առաջատար, լեհաստանցի Մոնիկա Սոչկոյից:
4,5-ական միավոր ունեն Լիլիթ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանը: Նրանցից մեկ միավոր պակաս ունեն Սուսաննա Գաբոյանը և Մարիամ Մկրտչյանը:
Նշենք, որ վեցերորդ փուլում մեր հավաքականի առաջատար, Եվորպայի գործող չեմպիոնուհի, շնորհալի Էլինա Դանիելյանը ձախողվեց և միավորը << նվիրեց >> աղյուսակի առաջատարին: Փաստը համարենք անակնկալ և հուսանք, որ երևանցին կրկին կշարունակի ընդհատված հաղթարշավը: