Ռուսաստանի Կազանում ձյուդոյի << Մեծ սաղավարտի >> հերթական փուլում երեք անընդմեջ հաղթանակ տոնեց մեր առաջատար ֆերդինանդ Կարապետյանը / 73 կգ /: Նա հաջորդաբար հաղթեց Շրի Լանկայի,Սաուդյան Արաբիայի, Ղազախստանի պատվիրակներին և մտավ քառորդ եզրափակիչ:
Ավաղ, ությակի պայքարում անհաջողության մատնվեց Ֆերդինանդը: Նա տանուլ տվեց ռուսաստանցի մրցակցին, իսկ սփոփիչ գոտեմարտում զիջեց բելառուսցուն ու գրավեց յոթերորդ տեղը: Այս արդյունքը միավորների որոշակիորեն կբարելավի մեր մարզիկի վարկանիշային դիրքը:
Ձյուդոիստները ևս մեկ հնարավորություն ունեն վաստակել օլիմպիական միավորներ: Դա հունիսի 6-13-ը Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությունն է: